Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

 

1. Ինչպե՞ս կարող եմ պատվիրել մրգեր և բանջարեղեն Ձեր կայքում:

  • Մեր կայքից պատվեր կատարելու համար պարզապես ընտրեք ցանկալի ապրանքները, ավելացրեք դրանք զամբյուղի մեջ և անցեք վճարման էջ: Դուք կարող եք ընտրել վճարման և առաքման տարբերակները:

2. Որքա՞ն ժամանակ է պահանջվում առաքման համար:

  • Պատվերները առաքվում են 2-4 ժամվա ընթացքում:

3. Ի՞նչ արժի առաքումը:

  • Առաքման արժեքը կախված է Ձեր գտնվելու վայրից և պատվերի քանակից: Երևանում 6000 դրամից սկսած առաքումն անվճար է։

4. Կարո՞ղ եմ առաջին առաքումն անվճար ստանալ:

  • Մենք մեր նոր բաժանորդներին տրամադրում ենք 20% զեղչ:

5. Ի՞նչ որակի մրգեր և բանջարեղեն եք առաջարկում:

  • Մենք աշխատում ենք տեղական ֆերմերների և գյուղացիների հետ՝ Ձեզ առաջարկելու թարմ, բարձրորակ և առողջարար մթերքներ:

6. Կարո՞ղ եմ փոխարինել կամ վերադարձնել ապրանքը, եթե դժգոհ եմ:

  • Եթե Դուք դժգոհ եք ստացված ապրանքից, կարող եք այն չընդունել կամ պավիրել փոխարինում։  

7. Ի՞նչ ժամերի ընթացքում է հնարավոր ստանալ պատվերը:

  • Պատվերների առաքումն իրականացվում է ամեն օր՝ ժամը 07:00-ից 09:00-ն և 17:00-ից 23:00-ն: Դուք կարող եք ընտրել Ձեզ հարմար ժամանակաշրջանը պատվերը ստանալու համար:

8. Ի՞նչ վճարման մեթոդներ եք ընդունում:

  • Մենք ընդունում ենք ինչպես կանխիկ վճարումներ առաքման ժամանակ, այնպես էլ վճարումներ բանկային քարտերով:

9. Կարո՞ղ եմ մեծաքանակ պատվեր կատարել:

  • Այո, մենք առաջարկում ենք մեծաքանակ պատվերների հնարավորություններ ինչպես անհատների, այնպես էլ ռեստորանների և ընկերությունների համար: Մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ:

10. Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել Ձեզ հետ:

  • Դուք կարող եք կապ հաստատել մեզ հետ կայքում առկա կապի ձևի միջոցով կամ զանգահարել մեր հաճախորդների սպասարկման կենտրոն՝ 093 322 927:
logo